Սուբվենցիոն ծրագրով Տավուշի մարզի Բերդ քաղաքում մեկնարկել են Մաշտոցի 23 բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նորոգման և էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքները։
Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Բերդի համայնքապետարանից։ Կատարվում է շենքի տանիքի և արտաքին պատերի ջերմամեկուսացում, առաջիկայում կտեղադրվեն նաև էներգաարդյունավետ դռներ և պատուհաններ։ Արդյունքում՝ բնակարաններում 30-60%-ով կկրճատվեն սպառվող գազի և էլեկտրաէներգիայի ծավալները։ Բազմաբնակարան շենքում կբարձրանա նաև բնակարանների շուկայական արժեքը։
Համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ ծրագրի ընդհանուր արժեքը 76 800 682 ՀՀ դրամ է, որից Կառավարության ներդրումը կազմում է 38 400 341 ՀՀ դրամ (50%), Բերդի համայնքապետարանի ներդրումը՝ 19 200 170,5 ՀՀ դրամ (25%), ՄԱԶԾ/ԿԿՀ-ի ներդրումը՝ 19 200 170,5 ՀՀ դրամ (25%):
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի