ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կամրապնդի իր ռազմական դիրքերը Եվրոպայում՝ տարածաշրջանային անվտանգությունը Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո ուժեղացնելու համար:
Դաշինքի առաջնորդների տարեկան գագաթնաժողովի շրջանակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Մադրիդում իր հանդիպման ընթացքում Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն մշտական շտաբ կստեղծի Լեհաստանում և լրացուցիչ F-35 կործանիչների երկու էսկադրիլիա կուղարկի Մեծ Բրիտանիա: Բացի այդ, ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ կտեղակայվեն Գերմանիայում և Իտալիայում:
«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները կամրապնդի մեր ուժային կազմավորումը Եվրոպայում և կարձագանքի փոփոխվող միջավայրին, ինչպես նաև կամրապնդի մեր հավաքական անվտանգությունը», – ասել է Բայդենը՝ ներկայացնելով առաջիկա միջոցառումները։
«Լեհաստանում մենք կստեղծենք մշտական շտաբ՝ կապված ԱՄՆ հինգերորդ բանակային կորպուսի հետ և կուժեղացնենք ԱՄՆ-ՆԱՏՕ փոխգործունակությունը ամբողջ արևելյան թևի երկայնքով», – ասել է Բայդենը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում