Հունիսի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց պարոն Խավցուկովին այցելության ու համագործակցության համար, և պատրաստակամություն հայտնեց գործադրել հնարավոր բոլոր ջանքերը այդ փոխգործակցության ամրապնդման և ԿԽՄԿ գործունեությանը նպաստելու ուղղությամբ:
Մուհամեդ Խավցուկովը տեղեկացրեց, որ (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակությունը սկսել է գործել 2021թ. Ղարաբաղյան հակամարտության 2020-ի սրացման առնչությամբ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տուժած բնակչությանը հոգեբանական խորհրդատվություն, առողջական և սոցիալական օգնություն տրամադրելու նպատակով, և ներկայացրեց այդ ընթացքում ենթապատվիրակության կողմից իրականացված բազմաբնույթ աշխատանքները:
Կարդացեք նաև
Երկուստեք քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր, որոնք վերաբերում էին Վայոց ձորի մարզում պատերազմից հետո տուժած բնակչության առողջության վերականգմանը, սահմանամերձ բնակավայրերի դպրոցականների հետ առաջին օգնության վերաբերյալ դասընթացների կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներին և առողջապահական կազմակերպություններին՝ արտակարգ իրավիճակներում գործելու և գիտելիքների վերազինման խնդիրներին:
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ