Կայացել է “Jazzical Komitas-Passion of Fire” խորագրով դասական երաժիշտ, դաշնակահար, ջազ կոմպոզիտոր Ջոել Ա. Մարտինի բացառիկ մենահամերգը Synergy Armenia-ում: Դաշնակահարի կատարմամբ հնչել են Կոմիտաս վարդապետի հայտնի ստեղծագործություններ՝ «Չինար ես», «Շուշիկի», «Ծաղկած բալենի», «Արի իմ սոխակ» օրորոցայինը, «Զինվորի երգը» նաև բեթհովենյան ջազային մշակումներ:
Մենահամերգին Synergy ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ջոել Ա․ Մարտինի “Jazzical Komitas-Passion of Fire” ձայնասկավառակը 2022-23 թթ. «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն համաշխարհային երաժշտություն» անվանակարգում առաջադրվելու ճանապարհին է: Իսկ Ջոել Մարտինը պատմել է՝ ինչպես է սիրահարվել հայկական երաժշտությանն ու որոշել աշխարհին ճանաչելի դարձնել կոմիտասյան և հայկական մեղեդիները:
Համերգին ներկա են եղել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ներկայացուցիչներ, արվեստագետներ:
Կարդացեք նաև
Synergy Armenia