Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Ազգային ժողովում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի և փորձագետների հետ քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերների հետ կապված հարցեր

Հունիս 29,2022 17:39

Հունիսի 29-ին ԱՀ Ազգային ժողովում հյուրընկալել են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և փորձագետների:

Հունիսի 22-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի ՄԱԿ-ի միջազգային դատարանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը Ադրբեջանից: Այդ կապակցությամբ են փորձագետները Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հրավերով Արցախում:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը կարևորել է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները։

«Իհարկե մենք տեղյակ ենք Կոսովոյի հետ կապված ՄԱԿի դիրքորոշմանը, դատարանը համապատասխան վճիռ է կայացրել՝ սահմանելով ընդհանրական և իրավական եզրույթներ,որոնցից ամենակարևորն այն է, որ երբ որևէ տարածք, իր բնակչության կամքով, առանձնանում է պետությունից, համաձայն ՄԱԿի Կանոնադրության, կենտրոնական իշխանությունից թույտվություն ստանալու անհրաժեշտություն չի պահանջվում:

Վերջերս նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վկայակոչեց ՄԱԿի միջազգային դատարանի նախադեպային որոշումը Կոսովոյի մասով և հայտարարեց, որ Ռուսաստանը նույնպես իրավասու է ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները:

Հաշվի առնելով վերոհիշյալ փաստերը՝ հետաքրքրություն առաջացավ հրավիրել ձեզ Ստեփանակերտ և քննարկումներ կազմակերպել այդ թեմայով»,-ասել է Արթուր Թովմասյանը՝ կարևորելով հրավիրվածների փորձագիտական կարծիքը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել հրավերի համար ու համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Հանդիպմանը, որին ներկա էին խորհրդարանի խմբակցությունների ղեկավարները, քննարկվել են արտաքին քաղաքական մարտահրավերների հետ կապված հարցեր:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարները ողջունել են համահայկական հարթակ ձևավորելու գաղափարը ու առաջարկել են վերանայել գործող օրակարգերը աշխարհաքաղաքական փոփոխություններին համահունչ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930