Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին:
Քննարկվել են հետպատերազմյան շրջանում երկրի առջև ծառացած անվտանգային, ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։
Իր խոսքում երկրի ղեկավարը բարձր է գնահատել նախաձեռնության հետևողական աշխատանքը, նշել, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առկա բարդ գործընթացներում չափազանց կարևոր է հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակների ներուժի և ջանքերի միավորումը՝ հանուն Արցախի ու Մայր Հայրենիքի հարատևման։
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև պատվիրակության անդամներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները։
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ