Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնահերթ են կայուն զարգացման ծրագրերը. ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հունիս 29,2022 17:03

ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջև հունիսի 27-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է երկարաժամկետ համագործակցություն հաստատել առողջապահության ոլորտի մասնագետների վերապատրաստման և զարգացման ծրագրերի նախագծման և իրականացման, կլինիկական պրակտիկայի ընտրված ոլորտների ուղեցույցների և առաջարկությունների մշակման համար, ինչպես նաև համագործակցել հետազոտական ծրագրերի իրականացմանը:
«ՀԵՆԱՐ հիմնադրամը շատ բարձր է գնահատում Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործակցությունը, – նշել է ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը,- Մենք նպատակ ունենք համագործակցություն հաստատել կրթության, մասնագիտական զարգացման և հետազոտական ոլորտներում: Վստահ ենք այս ոլորտների կարևորության և մեր աշխատանքի փոխադարձ արդյունավետության մեջ»:

ՀԵՆԱՐ հիմնադրամը ստեղծվել է 2021թ.-ի վերջին՝ Հայաստանում առողջապահական էկոհամակարգի բարեփոխմանը նպաստելու նպատակով։ Վերջին ամիսների ընթացքում ՀԵՆԱՐ-ը հաջողությամբ համագործակցում է ԱՆ-ի հետ՝ անդամակցելով առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբին:

ՀԵՆԱՐ հարթակի նպատակն է միավորել ոլորտի ներկայացուցիչներին՝ խթանելով Հայաստանում առողջապահության ոլորտի վերափոխմանն ուղղված նախաձեռնությունները։ Առաջնահերթ են կայուն զարգացման ծրագրերը, որոնք ի զորու են հանգեցնելու համակարգային փոփոխությունների, ինչպես նաև՝ այնպիսի նախաձեռնությունները, որոնք կարող են և պետք է խարսխվեն պետության և մասնավոր հատվածի միջև գործակցության վրա:

Առողջապահության ոլորտի դինամիկ վերափոխման առաջնահերթություններից ելնելով, ՀԵՆԱՐ հիմնադրամը կենտրոնանում է մասնավորապես առաջնային խնամքի ոլորտում բարեփոխման, մարդկային ռեսուրսների զարգացման, ինչպես նաև առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման վրա։

ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի Հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930