Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է սկսել նոր փուլ՝ մտնելով ժողովրդի մեջ, նարոդնիկների նման. ազգին և՛ այլընտրանքային ծրագիր, և՛ ստվերային կառավարություն, և նույնիսկ վարչապետի թեկնածուի անուն պետք է տանք. Շարմազանով

Հունիս 29,2022 16:57

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ պետք է անենք մենք՝ որպես ազգային ընդդիմության ներկայացուցիչներ, ավելի արդյունավետ գործելու համար։

Ասում են՝ խորհուրդներ տալն անշնորհակալ գործ է, ուստի խորհուրդ չեմ տա ու կկիսվեմ մտքերով։

Ակնհայտ է մի բան. Փաշինյանի կողմնակիցների քանակը կտրուկ նվազում է։

Այսօր նրա ապազգային քաղաքականության դեմ հանդես են գալիս ժամանակին նրան սատարող տասնյակ հազարավոր քաղաքացիներ։

Նրա քաոսային քայլերից դժգոհ են գրեթե բոլորը, բացառություն են կազմում ՊՔ-ական խմբակն ու նիկոլիզմի «քաղաքական հաճախորդները»։

Կարելի է ասել՝ նիկոլիզմի հեռացման հարցում հասարակական կոնսենսուսը de facto կայացած փաստ է։

Բայց արդյո՞ք այդ հականիկոլական հասարակությունն ու ազգային ընդդիմությունը նույն «հաճախականության» վրա են։

Հիմնականում՝ այո, բայց ամբողջությամբ՝ դեռ ոչ։

Հետեւաբար. կարծում եմ պետք է սկսել նոր փուլ՝ մտնելով ժողովրդի մեջ, նարոդնիկների նման։

Միտինգներն ու երթերը, անհնազանդության ակցիաները մեր ազգին ապատիայից հանել են։

Ու այստեղ Շարժման ու նրա ղեկավարների ներդրումն անչափ մեծ է։

Բայց ապատիայի հաղթահարմանը պետք է հաջորդի ազգային գիտակցված ընդվզման փուլը, որն առանց «հայկական նարոդնիկության», այսինքն տեղերում մարդկանց լսելուց, շփվելուց ու բանավիճելուց դժվար համազգային բնույթ կրի։

Եվ ամենակարեւորը՝ մենք ազգին եւ այլընտրանքային ծրագիր, եւ ստվերային կառավարություն, եւ նույնիսկ վարչապետի թեկնածուի անուն պետք է տանք։

Թե չէ բոլորս խոսում ենք «հակահերոսից», որի անունն ու կործանարար սխալները բոլորը գիտեն, բայց չենք հնչեցնում՝ ով է ազգային ուժերի թեկնածուն ու կառավարությունը։

Հ.Գ. Մեր ձախողումների պատճառը նախ մենք ենք, իսկ մեր խնդիրների լուծումն էլ մենք պետք է գտնենք ու տանք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930