«Ազգային-ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Ողջունում եմ Բաքվում գտնվող ռազմագերիների հարազատների վերջին երկու օրերի բողոքի գործողությունները, որոնք տեղի են ունենում Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսության և Երևանում՝ ՌԴ դեսպանատան դիմաց:
Պահանջը ճիշտ հասցեատիրոջն է ուղղված:
Ռուսական կողմը պարտավոր է հարցին շուտափույթ լուծում տալ՝ կատարելով իր պարտավորությունները:
Կարդացեք նաև
Վստահ եմ՝ նման վճռականությամբ իրենց պայքարը շարունակելու դեպքում մեր նվիրյալ հայորդիների ծնողները կարճ ժամանակում արդյունքի կհասնեն:
Մեր քաղաքական ուժը անհրաժեշտության դեպքում պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել: