«Ազատություն». Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակել Լորա Հոքլային (Laura Hochla): Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալության վաշինգթոնյան թղթակիցը՝ վկայակոչելով Պետքարտուղարության իր աղբյուրը:
«Տիկին Հոքլան հունիսի 21-ին ուղևորվել է Բրյուսել՝ հանդիպելու Եվրամիությունից և Ֆրանսիայից իր գործընկերների հետ Հայաստանի և Ադրբեջանի համար կայուն խաղաղության հաստատման հարցերով, իսկ հունիսի 27-ին հեռախոսով զրուցել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ», – ամերիկյան Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «Թուրան»-ը։
Լորա Հոքլան մինչ նոր նշանակումը Պետդեպարտամենտում ղեկավարել է Հարավային Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակը:
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: