«Նիկոլ Փաշինյանի կյանքում մեծ հաշվով բան չի փոխվել, հիմա էլ նույնն է, ինչպես առաջներում՝ նույն մարդկանց դեմ գրել է, փողերն է վերցրել, որ հերքում գրի, հիմա էլ էդ փողերն ուրիշ ձեւով են տալիս: Ի դեպ, ես 2018-ից նկատել եմ, որ որեւէ լուրջ լրագրող չի աջակցել Նիկոլ Փաշինյանին: Լրագրողական աշխարհը շատ լավ ծանոթ էր նրան եւ շատ լավ պատկերացնում էր, թե ում հետ գործ ունի: Դա ինձ համար շատ կարեւոր ցուցիչ էր»,-«Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
«Հիմա նա մեղադրում է բոլորին, բոլորը մեղավոր են, ինքը` ոչ: Անգամ, որ հայտարարում է՝ պատերազմ է լինելու, դրանով 2 նապաստակ է սպանում: Մեկն այն է, որ հանկարծ պատերազմ եղավ` կասի Ալիեւն ինձ քցեց, իսկ եթե չեղավ պատերազմ, կասի`տեսա՞ք, թե ոնց կանգնեցրի պատերազմը: Նա ամեն պարագայում փորձում է մարդկանց հույզերի, հասարակության վախերի վրա խաղալ, ինքն անընդհատ ինչ-որ շիլա է եփում, որով պետք է կերակրի մարդկանց…Ես իր ամբողջ ասուլիսը չեմ նայել, հենց խոսեց՝ անջատեցի:
Էն թեմայի վերաբերյալ` բա ո՞նց եղավ, որ ձեր շրջապատը սկսեց հարստանալ, նորից սկսեց ինչ-որ բաներ խոսել: Ակնհայտ փաստ է, որ մարդիկ, երիտասարդ տղաներ, որոնք էսօր իշխանության են, առաջ պարտքով, նիսյայով էին 1000 դրամի գարեջուր խմում, հիմա լավ են ապրում…Հիմա էդ երիտասարդները եկել են իշխանության, մեկ էլ էս հարցն են լուծել, էն հարցն են լուծել, էս գույքը, էն գույքը, մեքենան, հանգիստն ու շրջագայությունը….Փաստեր կան, ընդ որում ոչ թե ընդդիմությունն է դրանք հրապարակում, այլ դրանով զբաղվող համապատասխան մարմինները, բայց էլի ինքը (Փաշինյան-Գ.Հ.) փորձում է ինչ-որ բաներ գտնել: Հարցնում են` եղբորդ անունը ինչո՞ւ չէին լսել, բայց հիմա, պարզվում է, մի քանի տեղ տնօրեն է, ինքը ուրիշ բաներից է խոսում»,-ասում է Դավիթ Սահակյանցը:
Նրա խոսքով. «Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը բոլորին մեղադրում է լափամանից օգտվելու մեջ, իսկ հիմա իրենք մի լափել են լափում, եւ մենք ուզում ենք, որ իշխանությունից հեշտ ու հանգիստ գնան…Գնա՞ն, որ էլի պարտքով գարեջուր խմե՞ն»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ