Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ ՀՔԱՎ հաղորդման հիման վրա արդեն 2-րդ քրեական գործն է հարուցվել

Հունիս 29,2022 15:34

2022 թ․ ապրիլի 25-ից ՀՀ-ում մեկնարկած անհնազանդության գորխծողությունների ընթացքում ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունների մասին ՀՔԱՎը հանցագործության մասին 9 հաղորդում է ներկայացրելորոնց հիման վրա արդեն 2-րդ քրեական գործն է հարուցվել։ 

Ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիների խաղաղ ցույցի մասնակցության իրավունքը և չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ բռնությամբ անհիմն բերման են ենթարկել ցուցարարներին, ինչն անթույլատրելի է։ Նման դեպքերում ոչ հետևողական նախաքննության արդյունքում ստեղծվում է անպատժելիության մթնոլորտ, որը ծնում է նոր հանցագործություններ։

2022 թ․ մայիսի 30-ին Երևանում Կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիների ու պատգամավորի նկատմամբ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դեպքերի առթիվ  ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Հաղորդման հիմքում «Վայրենաբարո ձևերով հարձակվեցին, գցեցին գետնին երկիր․ Yerkir.am-ի խմբագիր», Կարմիր բերետավորը բիրտ ուժ է կիրառում պատգամավոր Արամ Վարդևանյանի նկատմամբ՝ սեղմելով պարանոցը (ֆոտո)Ոստիկանները հարվածել են պատգամավոր Գեղամ ՄանուկյանինՈստիկանները բռնի գործողություններ են կիրառում քաղաքացիների նկատմամբ, «Ձեռս», «Արա-ն դու՛ ես է» ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում ցուցարարներին հրապարակումներն են։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար Ա Մաիլյանը եզրակացրել է, որ ներկայացված նյութերում ոստիկանության աշխատակիցների լիազորությունների չարաշահման և բռնության բավարար հիմքեր կան և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի լիազորություններից անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) քրեական գործ է հարուցվել։  

Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել նաև 2022 թ․ մայիսի 2-ին լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին ՀՔԱՎ հաղորդման հիման վրա։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930