Գլխավոր դատախազ ընտրվելուց հետո պատրաստվո՞ւմ եք առնվազն հանրային հնչեղություն ունեցող գործերի հիմքերը ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում նաեւ վերանայել եւ այդ գործընթացի արդյունքները տվյալ դատախազի համար իրավական հետեւանքներ կունենա՞ն. այս հարցն այսօր խորհրդարանում ՔՊ-ի կողմից առաջադրված գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանին տվեց ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:
Աննա Վարդապետյանն ասաց, որ հանրային հետաքրքրություն ունեցող գործերի պակաս նախ չունենք, ապա գլխավոր դատախազը չունի վարույթներ, նրա գործառույթը կազմակերպական է։ Սակայն, իր մասնագիտական հետաքրքրությունները հաշվի առնելով՝ պահանջելու է եւ խնդրելու է իրավական քննարկումներ: Եվ եթե օրինականության խախտումներ արձանագրվեն՝ դրանք անհետեւանք չեն մնալու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ