Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն պետք է քաղաքացիները սպասեն արդյունքի. Արեն Մկրտչյանն՝ Աննա Վարդապետյանին

Հունիս 29,2022 14:20

Կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի մասին այսօր խորհրդարանում իշխող ուժի կողմից ներկայացված գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանին հարց տվեց ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ նկատելով, որ 2018-ի ապրիլ-մայիսին հազարավոր քաղաքացիներ արդարության վերականգնման պահանջով էին փողոց դուրս եկել եւ «ձեւակերպված պահանջներից մեկը՝ հարստահարված, թալանված միջոցների վերադարձն էր պետական բյուջե», սակայն անցել է չորս տարի եւ իշխանությանն ուղղվող ամենասուր քննադատությունները հենց այդ դաշտում են: Պատգամավորը կարծել է, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը բեկում պետք է մտցնի, սակայն այդպես չի եղել: Նա հետաքրքրվեց՝ ի՞նչ արդյունավետությամբ է աշխատում շուրջ երկու տարի գործարկված օրենքը, գուցե կարողությունների ավելացման խնդիր կա, քանի որ հարուցված շուրջ 300 քրեական գործ կա, որից 11-ը դատարանում են, որքա՞ն պետք է քաղաքացիները սպասեն արդյունքի:

Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ այս ժամանակն անհրաժեշտ էր համապատասխան օրենսդրական դաշտ ձեւավորելու համար, որտեղ էական է հենց ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը : Նա նկատեց, որ Վրաստանը գնաց առաջին հայացքից ֆուրոր առաջացնող՝ նվիրատվությունների ճանապարհով, բայց այդ գործերը բավական վիճելի էին եւ ի վերջո դատական վեճերի առարկա դարձան: Ձեւավորվում է նաեւ հակակոռուպցիոն դատարանը եւ բեկումը պայմանավորված է լինելու ոչ թե Աննա Վարդապետյանի անձով, այլ այս գործընթացներով, որոնք հասել են այն փուլի, որ արդեն պետք է աշխատել. «Ապօրինի ծագման գույքի մասով, մենք ունենք այն ելակետը, որ արդեն պետք է աշխատել, մենք արդեն չունենք այն պատճառաբանությունները, որ սա է պետք, նա է պետք» :

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930