Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության օրինակարգ ղեկավարն այդպես չի խոսում․ Րաֆֆի Հովհաննիսյան

Հունիս 29,2022 14:24

Ասուլիս ու պատերազմ

Այլեւս չեմ դիտում՝ վիրավորական է եւ խիստ կանխատեսելի։ Գրեթե անխուսափելի։

Թշնամու դիրքորոշումներ, պատասխանատվությունից փախուստներ, մեղքի բաշխումներ, անհատական անվանարկումներ։

Պետության օրինակարգ ղեկավարն այդպես չի խոսում։

Որքան հասկացանք՝ այսպես թե այնպես, պատերազմ է գալիս… Պետք է պատրաստվել: Բայց ոչ նույն արյունոտ գետը նույն ձեւով ու բովանդակությամբ մտնելով։

Հայրենիք պահելու համար, վեր կանգնելով բոլոր անձնական նախասիրություններից ու տրամադրություններից, մեզ քաղաքական-ռազմական-մեթոդաբանական նոր հրամանատարություն է անհրաժեշտ` հրամայաբար եւ անմիջապե՛ս։

Անհրաժեշտ է նաեւ, որ ողջ հանրությունը, քաղաքական եւ քաղաքացիական բոլոր հատվածները զորավիգ կանգնեն Բերձորին, Աղավնոյին, համահայկական ուժերով կառուցված եւ գործող մայրուղուն։ Փոփոխելու որեւէ իրավական հիմնավորում չկա։

Ներողություն եմ խնդրում 63 տարեկան, իրական արժեք կերտած խմբագիրներից, մշակներից եւ գործիչներից՝ հատակ հասած նախկին գործընկերոջ մանր եւ վերջին հաշվով ինքնաբացահայտող շեղման ու արտահայտությունների համար։

Ահա սա ենք մենք, եւ սրա համար պետք է շտապ փոխվենք ու պատրաստվենք։

Րաֆֆի Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
29 հունիսի 2022թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930