Լրահոս
Օրվա լրահոսը

Էդ ո՞նց է ստացվել, որ ձեր պաշտոնավարման և պատասխանատվության ժամանակ Ադրբեջանը կարողացել է դավաճանների մի ամբողջ որջ ներդնի Հայաստանի և Արցախի զինված ուժերում. Արման Բաբաջանյան

Հունիս 29,2022 14:04

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատերազմից հետո Հայաստանում ստեղծվեց պաշտոնաթող նախկին ԱԱԾ աշխատակիցների միություն, որի առաջնորդ հռչակվեց Արթուր Վանեցյանը։ Բայց Վանեցյանի վրա չեմ ուզում կենտրոնանալ։

Այդ միության անդամ ԱԱԾ նախկին տնօրեն ու պատերազմի ժամանակ պատասխանատվությունից թռած Միքայել Համբարձումյանն ու ԱԱԾ տնօրենին նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը առանց ամաչելու դուրս են գալիս հանրության առջև և մեծ-մեծ քաղաքական և աշխարհաքաղաքական ռուսահաճո վերլուծություններ են անում, մեկը չկա՞ սրանց հարցնի՝ էդ ոնց է ստացվել, որ ձեր պաշտոնավարման և պատասխանատվության ժամանակ Ադրբեջանը կարողացել է դավաճանների մի ամբողջ որջ ներդնի Հայաստանի և Արցախի զինված ուժերում։

Էն ինչին մենք ականատես ենք վերջին շրջանում, էս «բարդակի» պատասխանատուն առաջին հերթին դուք եք՝ ԱԱԾ ներկա ու նախկին այն աշխատակիցները, որոնք ամենևին չեն պատկերացնում, թե իրենք ո՛ր երկրի հատուկ ծառայությունների աշխատակից են։ Իսկ այն բացահայտվող դավաճանություններին, որ մենք ականատես ենք դառնում գրեթե ամեն շաբաթ, ամբողջությամբ նկարագրում ու բնութագրում է շատ հայտնի չեկիստների աշխատանքի որակն ու բովանդակությունը։

«Առավոտ»․ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն ավելի ուշ պատասխանեց Արման Բաբաջանյանի այս գրառմանը՝ մասնավորապես նշելով, թե ԱԱԾ վերաբերյալ նրա պատկերացումները մակերեսային են․ «Դրանք այնքան անհեթեթ են, որ նույնիսկ չգիտեք, որ ռազմական հակահետախուզության ուղղությամբ կատարվող աշխատանքների համար տարիներ շարունակ պատասխանատու են եղել նաև նույն այն անձինք, ովքեր այսօր արդեն ղեկավարում են ԱԱԾ-ն: Եթե դուք որևէ խնդիր եք տեսնում այդ ուղղությամբ նախկինում իրականացված աշխատանքների արդյունավետության մեջ, ապա ձեր դժգոհությունները, պահանջներն ուղղեք հենց նրանց, եթե, իհարկե, նման համարձակություն կունենաք: Պայմաններ մի ստեղծեք, որ հարկադրված լինեք մեզանից էլ հրապարակավ ներողություն խնդրել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930