Լրահոս
Օրվա լրահոսը

Չալաբյանի «Հայաստանի նոր ազգային պակտը» հոդվածից ուզում եմ առանձնացնել երկու դրույթ, որ ինձ առանձնապես արժեքավոր են թվում

Հունիս 29,2022 14:12
ashot voskanyan

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ նախկին դեսպան Աշոտ Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ավետիք Չալաբյանի «Հայաստանի նոր ազգային պակտը» հոդվածից ուզում եմ առանձնացնել երկու դրույթ, որ ինձ առանձնապես արժեքավոր են թվում։

ԱՌԱՋԻՆԸ վերաբերում է դիկտատորական լիազորություններին, որոնք  գործող Սահմանադրությունը տալիս է մեկ անձի (անկախ նրա կառավարչական որակներից): «Այդ անձը, ընտրված լինելով բնակչության համեմատաբար աղքատ եւ պակաս կրթված մեծամասնության կողմից եւ չունենալով իրական քաղաքական հակակշիռներ, մշտապես շահագրգռված է լինելու վերարտադրելու սեփական տեսակը հնարավոր բոլոր միջոցներով, արդյունքում հասարակության պակաս կրթված մասը գերիշխելու է կրթված եւ առաջադեմ մասին, արգելափակելով երկրի զարգացումը եւ պարբերաբար երկիրը վերադարձնելով նույն ճգնաժամին, որը մենք ունենք հիմա»։

Մեջբերված դրույթը կարևոր է նրանով, որ հնարավորություն է տալիս դուրս գալ «էլիտա – ժեխ» անպտուղ հակադրության արգելափակոցից և առաջարկում է խնդիրը լուծելու պետա-իրավական մեխանիզմ։

ԵՐԿՐՈՐԴԸ՝ «Հայաստանի նոր ազգային պակտը» ՀՀ Անկախության հռչակագրի վերանայման և վերախմբագրման հիման վրա կառուցելու առաջարկն է։

Որքան հասկանում եմ «նոր ազգային պակտի» ստեղծման դրույթը մոտ է «հասարակական նոր պայմանագրի» ձևավորման գաղափարին, որը հետհեղափոխական տարիներին պաշտպանում է «Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի» հետ համագործակցող փորձագետների խումբը։ Այդ «պայմանագիրը» կամ «պակտը» Հռչակագրի հետ կապելն ունի երկու առավելություն։ Այն մի կողմից նախատեսում է հանրային համաձայնության փաստաթղթային, իրավական ամրագրում, մյուսից՝ տալիս է նրան ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ձև, որն ինքնին կայուն ազգային ինքնության անքակտելի բաղկացուցիչն է։

Երկու առաջարկներն էլ գրավիչ են նրանով, որ ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԵՆ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930