Ռուսաստանն օգնել է Հայաստանին և Ադրբեջանին պայմանավորվել Զանգեզուրի միջանցքի ավտոճանապարհային մայրուղու հարցում, մնում է համաձայնեցնել 6 կմ-անոց ոչ մեծ հատվածի հարցը: Այս մասին գրել է ռուսական «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով իր բարձրաստիճան աղբյուրը:
Թերթի զրուցակիցն ասել է, որ ռուսական «Ավտոդոր»-ը կօգնի ավարտին հասցնել երթուղու համաձայնեցումը, որի ձգձգումը պայմանավորված է տեղանքի լեռնային ռելիեֆով: Մնացած 40կմ-անոց հատվածի վրա կգործարկվեն հին խորհրդային ճանապարհները:
Թերթի աղբյուրի խոսքով՝ Երևանն արագացրել է նախագծի համաձայնեցումն այն բանից հետո, երբ Բաքուն որոշեց մայրուղիներ կառուցել ոչ թե Հայաստանով, այլ Իրանով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ