Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք մեզ կներեն 1 ամիս, 2 ամիս ավել գերության մեջ մնալու համար». Փաշինյանի նախընտրական այս հայտարարությունից անցել է ավելի քան մեկ տարի, իսկ Ադրբեջանում դեռևս շարունակում են պահվել գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիներ. fip.am

Հունիս 29,2022 12:34

Փաստերի ստուգման հարթակ. 2021 թ. հունիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Արմավիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին, նախ ներողություն խնդրեց, որ մինչ օրս այդ հարցը լուծված չէ, և ապա հայտարարեց, որ գերիները կներեն 1-2 ամիս ավել Բաքվի բանտերում մնալու համար։

«Դուք նաև պետք է գիտակցեք, որ գերիների հարցը էսօր ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։ Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, և այո, նրանք մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը․․․»,- հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանի այս հայտարարությունից անցել է ավելի քան մեկ տարի։ Իսկ Ադրբեջանում դեռևս շարունակում են պահվել Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիներ։

Վերջին տվյալներով, այս պահին Ադրբեջանում կա հաստատված 38 Հայաստանի քաղաքացի, որոնցից 3-ը՝ քաղաքացիական անձինք են։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Այսպիսով փաստենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանում պահվող գերիների թեման բարձրաձայնելուց ավելի քան մեկ տարի անց էլ Ադրբեջանում շարունակում են գերության մեջ մնալ մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ։

Սևադա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930