Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ մենք իրականում հասկանո՞ւմ ենք, թե ինչ է մեզ հետ կատարվում: Թե դա կարևոր չէ… Եկեք իրար մեղադրենք, ատենք, իրարից զզվենք ու մեր հողերը տանք թշնամուն, չէ՞ որ նա այնքան երկար ու համբերատար է սպասել դրան»

Հունիս 29,2022 12:46

Երկնքից ընկավ երեք խնձոր…

Երեկ երեկոյան Վիեննայի փոքրիկ դահլիճներից մեկում հյուրընկալվել էր Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը: Բեմադրվում էր Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» նովելը։ Բեմադրությունն իրենով ճնշող էր, էմոցիոնալ, ետպատերազմական իրականության պատկերով համեմված։

Ներկայացման սյուժեն Արցախյան մի գյուղի պատմություն էր, որի վերջին բնակիչները տարեցներ էին, ամենաերիտասարդը՝ 58 ամյա մի կին, ով կորցրել էր իր բոլոր հարազատներին: Կարծես յուրաքանչյուր պատկեր, նախադասություն նախազգուշացնում, հորդոր, խնդրանք լիներ՝ «մեր արմատներն ենք կորցնում, վեր կաց վերադարձիր տուն, մնա հավատարիմ քո հողին ու ջրին»…

Արցախցի դերասանների աչքերը լի էին բնական ցավով, տխրությամբ, որոնք անասելի ուժով ասում էին՝ «նայի՛ր, մենք պատերազմել ենք, կորցրել ենք զավակ, ծնող, եղբայր, հարազատ, բայց չենք լքել մեր տունը: Ուժ ենք հավաքել ու շարունակում ենք ապրել, պայքարել ու նույնիսկ թատրոնի կյանքն ենք վերականգնել»։
Բեմադրության վերջում 58 տարեկան կինը հրաշքով դուստր է ունենում և գյուղը ցնծում է երջանկությունից, ինչը խորհրդանշում է, որ գյուղը չի մեռնի, գյուղը շարունակում է ապրել…

Իսկ մե՛նք… Իսկ մենք իրականում հասկանո՞ւմ ենք, թե ինչ է մեզ հետ կատարվում… Թե դա կարևոր չէ… Եկեք իրար մեղադրենք, ատենք, իրարից զզվենք ու մեր հողերը տանք թշնամուն… չէ՞ որ նա այնքան երկար ու համբերատար է սպասել դրան…

Անի ՀԱԿՈԲՅԱՆ

Ավստրիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930