Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանին ներկայացնելիս՝ Վլադիմիր Վարդանյանը նրան «հեղափոխական» որակեց

Հունիս 29,2022 12:14

Այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանում խորհրդարանը քննարկում է գլխավոր դատախազի թեկնածության հարցը: Նիստին ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում: Իշխող ՔՊ-ն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Արտահերթ նստաշրջանի մասին հաղորդագրությունը տարածվել է նստաշրջանից մոտ կես ժամ առաջ:

Իշխող ուժի թեկնածուին ներկայացնող, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Աննա Վարդապետյանին ուսանողական տարիներից է ճանաչում, նա միշտ աչքի է ընկել իրավագիտության ոլորտում հեղափոխական մոտեցումներով: Թեկնածուի մասնագիտական որակները եւ սկզբունքայնությունն էլ, Վլադիմիր Վարդանյանի համոզմամբ, որեւէ մեկի մոտ կասկած չեն առաջացնում:

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանի անունը հանրային հայտնիություն ձեռք բերեց, երբ նրա էլեկտրոնային փոստից արտահոսք եղավ, ինչից էլ բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով օգնական աշխատող Աննա Վարդապետյանը անօրինական միջամտություն է կատարում քննչական մարմնի գործունեությանը:

Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում բազում դրվատանքի խոսքեր շռայլեց թեկնածուին, ասաց, որ նա մեծ ներդրում ունի դատաիրավական բարեփոխումների գործընթացում, մասնավորաբար, անցումային արդարադատության ոլորտի նախագծերի մշակման հարցում:

Իր խոսքում Աննա Վարդապետյանը հպանցիկ անդրադարձավ նաեւ իր հասցեին հնչող մեղադրանքներին, որ իբրեւ քաղաքական թիմի անդամ, միջամտում է իրավական ոլորտին: Նա խոսեց արդյունավետ դատախազական հսկողության մասին՝ հետեւողական դատախազների միջոցով, այդ պարագայում, իր կարծիքով, քաղաքացին ամեն օր չի հայտնվի կառավարության դռների առջեւ եւ բողոքի, կառավարությունում էլ ստիպված լինեն բացատրել, որ քաղաքական թիմն ամենազոր չի եւ չի կարող միջամտել բոլոր հարցերին, ինչում իրեն քանիցս մեղադրել են: Խոսեց «սպիտակ օձիքների» հանցագործությունների՝ պետական եւ առեւտրային բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց չարաշահումների մասին, ասաց, որ նախաքննությունն այս հարցերում հետ է ընկնում: Ասաց՝ կոռուպցիան նաեւ հովանավորչությամբ է դրսեւորվում եւ եթե հովանավորչությունը շարունակի գերակայել, ապա ժողովրդավարության հարցում լուրջ խնդիրներ ենք ունենալու:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930