56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարած ու 5.5 տարվա ազատազրկման ենթարկված Աշոտ Առուշանյանը «հեղափոխական» Հայաստանում պաշտոն է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետում: Նա Փաշինյանի թիմակից, ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնականն է:
Դեռեւս 2015-ին դատապարտված Առուշանյանը ո՞ր արժանիքի համար է աշխատանքի անցել վարչապետի աշխատակազմում:
Հարցերը «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության լրատվական վարչությանն էր ուղղել, բայց, ձեռագրին հավատարիմ, կառավարության լրատվական ծառայությունը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջը չկատարելով, սահմանված ժամկետում չպատասխանեց մեր հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից ցանկանում էր իմանալ, թե նախկինում դատվածություն ունեցող անձն այժմ ի՞նչ գործառույթ է իրականացնում գործադիրում ու ի՞նչ լիազորություններով է անընդհատ հանդիմանում կառավարության ենթակայության տակ գործող այս կամ այն գերատեսչությանը: Ինչո՞ւ է խորացել ՀՀ տեսչական մարմինների գործունեության մեջ, ինչո՞ւ է մի շարք տեսչական մարմիններից գրավոր բացատրություններ պահանջել տարբեր որոշումների մասով: Եւ ամենակարեւորը՝ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի գործունեության մեջ ի՞նչ է փնտրում Առուշանյանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։