Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետների նախագահության աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել Բաքվի ու Երևանի դիրքորոշումները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանային և մաքսային վերահսկողության շուրջ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը համարում եմ կառուցողական: Դա, անկասկած, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել դիրքորոշումները սահմանային և մաքսային վերահսկողության բազմաթիվ հարցերի, ինչպես նաև ավտոճանապարհային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգության հետ կապված հարցերի շուրջ»,- ասել է Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել հարցեր՝ կապված ավտոճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգման և հետագա օգտագործման հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ