Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պետական տուրքի գումարը նախապես վճարվել է

Հունիս 29,2022 14:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 1-ին ՍԴ-ում կլսվի մեկ անգամ հետաձգված, օրակարգ ընդունված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության հարցը: Դիմումատուն նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է: Օրենքում 2021թ. ապրիլի 19-ին փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել, այն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 29-ին: Ըստ նախկին ՄԻՊ-ի՝ դրույքաչափերը 2-ից ավելացել են 10 անգամ: Գաղտնիք չէ, որ պետական տուրքը թանկացավ («Պետտուրքի պատճառով դատարանը դառնում է անմատչելի», հունիսի 16, «Առավոտ»), պետական տուրքի նվազագույն շեմը 1500-ից դարձավ 6000, վճռաբեկ բողոքների դեպքում՝ 20 00-ից՝ 40 000 դրամ, սնանկ ճանաչելու դիմումների կես միլիոնը դարձավ մեկ միլիոն դրամ… Ինչպիսի՞ն է պատկերը, կա՞ վիճակագրություն պետտուրքի բարձրացման պատճառով դատարաններ չդիմելու խնդրով: Պաշտոնական որեւէ վիճակագրություն չկա:

Ուստի ընտրեցի ՀՀ վարչական դատարանի մեկ օրը՝ հունիսի 1-ին լսված, ավարտված այն գործերը, որում խոսք է գնացել պետտուրքի մասին: Լրագրողական կազմակերպությունը հունիսի 1-ին միակն է եղել, որ միջնորդություն է կատարել պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ. «ԻԱԿ-ն ընդդեմ Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի եւ Իջեւանի քաղաքապետարանների» գործով: «ՃՈ գործերով», որոնք տեսանելիորեն շատացել են վարչական դատարանում, կարող ենք հանդիպել այսպիսի որոշումների. «Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցադիմումը դատարան ներկայացնելիս հայցվորի կողմից պետք է վճարվեր 5.900 ՀՀ դրամ՝ որպես «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գումար, սակայն վճարվել է 6.000 ՀՀ դրամ՝ ուստի հայցը մերժման ենթակա լինելու պարագայում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված, իսկ հայցվորը զրկված չէ, իր դիմումի համաձայն, ֆինանսական մարմնից հայցադիմում դատարան ներկայացնելու համար ավելի վճարված պետական տուրքի գումարը հետ ստանալու հնարավորությունից»։ Այսինքն, ինչ, 100 դրամի համար քանի հարյուր պետք է մարդը ծախսի, որպեսզի ծիծաղելի վիճակում «չհայտնվի»: Մեկ այլ 5.900-ի պատմություն:

«Ընդդեմ բնապահպանության նախարարության գործով»՝ դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ հայցադիմումը դատարան ներկայացնելիս հայցվորի կողմից պետք է վճարվեր 5.900 ՀՀ դրամ, որպես «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված պետական տուրքի գումար, սակայն վճարվել է 10.000 ՀՀ դրամ՝ ուստի հայցը մերժման ենթակա լինելու պարագայում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված, իսկ հայցվորը զրկված չէ, իր դիմումի համաձայն, ֆինանսական մարմնից հայցադիմում դատարան ներկայացնելու համար ավել վճարված պետական տուրքի գումարը հետ ստանալու հնարավորությունից։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում գործի քննության հետ կապված՝ կողմերի միջեւ դատական ծախսերի բաշխման մասով՝ Կուբայի քաղաքացուց հօգուտ հայցվոր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության բռնագանձվել է 10 000 ՀՀ դրամ, որպես հայց ներկայացնելու համար սահմանված եւ նախապես վճարված պետական տուրքի հատուցում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Քննիչի՝ ընդդեմ քննչական կոմիտեի գործով» դատարանը նկատի ունենալով, որ հայցը ենթակա է բավարարման, իսկ հայցվորը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի հիմքով ազատված է պետական տուրքի վճարումից, այսինքն, դատարան դիմելու համար պետական տուրքի գծով դատական ծախս չի կատարել եւ չի կատարելու, ուստի դատարանը գտնում է, որ պատասխանողը պետական տուրքի վճարման պարտականություն չի կարող կրել»:

«Պարեկային ծառայության դեմ գործով» դատարանն արձանագրել է. «Ինչ վերաբերում է պետական տուրքի հատուցմանը, ապա տվյալ դեպքում հայցվորը նախապես վճարել է պետական տուրքի գումարը, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցը բավարարվում է՝ դատարանը գտնում է, որ դատական ծախսի` պետական տուրքի հատուցման պարտականությունը պետք է կրի պատասխանողը, ուստի վերջինիցս հօգուտ հայցվորի պետք է բռնագանձել 5.100 ՀՀ դրամ, որպես հայց ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումարի հատուցում: Նկատելի է, որ պարեկային ծառայության դեմ գործերով հայցվորները նախապես են վճարում պետական տուրքի գումարը: Հունիսի մեկին մեկ այլ գործով՝ ըստ դատարանի՝ դատական ծախսի` պետական տուրքի հատուցման պարտականությունը պետք է կրեր պատասխանողը, ուստի վերջինիցս հօգուտ հայցվորի պետք է բռնագանձել 4.000 ՀՀ դրամ, որպես հայց ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումարի հատուցում:

«Քաղաքապետարանի դեմ գործով»՝ հայցվորը նախապես վճարել էր պետական տուրքի գումարը, եւ դատարանը դատական ծախսի` պետական տուրքի հատուցման պարտականությունը դրել էր պատասխանողը, ուստի քաղաքապետարանից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձել 4.000 ՀՀ դրամ, որպես հայց ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումարի հատուցում:

«Առավոտ» օրաթերթ
28.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930