Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի վիճելի և անհիմն պնդումները․ ՍիվիլՆեթ

Հունիս 28,2022 22:53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի առցանց ասուլիսին կրկին անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմությանը և կրկին արեց վիճելի և անհիմն պնդումներ։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ն արդեն իսկ անդրադարձել է Փաշինյանի՝ բանակցություններին վերաբերող իրականությանը չհամապատասխանող և մանիպուլացնող հայտարարություններին։

Լաչինի միջանցքի լայնությունը նշված եղել է

Ասուլիսի ժամանակ Փաշինյանը կրկին պնդեց, որ Լաչինի միջանցքի լայնությունը չի նշվել բանակցային փաստաթղթերում։

«Նախկին իշխանության ներկայացույցիչներ կան՝ ասում են, որ Լաչինի միջանցքը էսքան պետք ա լիներ… էսքան կիլոմետր լայնություն։ Բանակցային ոչ մի փաստաթղթում էդպիսի բան չկա»,- ասաց Փաշինյանը։

Իրականում, սակայն, միջանցքի լայնությունը նշված է եղել առնվազն երկու փաստաթղթերում՝ 1997-ի փուլային և 2001-ի Քի Վեսթի փաստաթղթերում։

Հատկանշական է, որ Փաշինյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ բանակցային նախորդ փաստաթղթերը կարելի է գտնել համացանցում։ «Կարելի է ուղղակի փնտրել և կբերի մի քանի աղբյուրներից»,- ասաց նա։

Հանրաքվեի վայրը և մասնակիցների համամասնությունը

Ասուլիսին վարչապետը անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին և պնդեց, թե դրանցով նախատեսվող Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեն անորոշ տեղում, ժամկետներում և մասնակիցներով պետք է անկացվեր։

«Երբ որ միջազգային հանրությունով, ըստ էության, դու արձանագրում ես, որ Ղարաբաղի կարգավիճակը պիտի որոշվի ապագայում, կողմերի համաձայնությամբ, առանց սահմանափակումների, անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով տեղի ունենալիք հանրաքվեով՝ դու, հայկական կողմ, ընդունում ես, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին [Լեռնային Ղարաբաղում] տեղի ունեցած հանրաքվեն ոչ մի բան չի որոշելու»,- ասաց Փաշինյանը։

Այս պնդումը ևս նախկինում Փաշինյանը հնչեցրել էր և դրան ևս CivilNetCheck-ը անդրադարձել էր։

Ոչ միայն Մադրիդյան, այլև Կազանյան փաստաթղթերում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեն (պլեբիսցիտը) պետք է անցկացվի ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչև ղարաբաղյան հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930