Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը կարևորել է Լեհաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ

Հունիս 28,2022 23:18

Հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լեհականը՝ ԱԳՆ Արևելյան քաղաքականության, տնտեսական դիվանագիտության և զարգացման համագործակցության գծով պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչը:

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-լեհական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակ՝ կարևորելով համագործակցության ընդլայնումը և խորացումը, մասնավորապես տնտեսական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև երկկողմ փոխգործակցությունը խթանելու հնարավորությունները։

Անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության համատեքստում։ Հայկական կողմը կարևորեց Լեհաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի:

Կողմերը մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930