Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում «…արդեն իրականություն դարձած Զանգեզուրի միջանցք» հասկացությունը․ Արտակ Զաքարյան

Հունիս 28,2022 22:20

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

«Հուսով ենք, որ Հայաստանից շատ ժամանակ չի պահանջվի՝ գիտակցելու «արդեն իրականություն դարձած» «Զանգեզուրի միջանցքի» գործունեության արդյունավետությունը…»:

Սա մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ այսօրվա հայտարարությունից` ի պատասխան Նիկոլի երեկվա ասուլիսում արված որոշ հայտարարությունների:

Ի՞նչ է սա: Ի՞նչ է նշանակում «…արդեն իրականություն դարձած Զանգեզուրի միջանցք» հասկացությունը:

Եթե ի նկատի ունենանք, որ պաշտոնական Բաքուն արդեն սկսել է մերձկասպյան, միջինասիական տարածաշրջանների և Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տանող երկրների հետ միջազգային բեռնափոխադրումների քննարկումը, ապա կարելի է եզրակացնել, որ Նիկոլը հայ ժողովրդի թիկունքում հերթական դավադիր պայմանավորվածություններն է ձեռք բերել: Ընդ որում` ոչ միայն Ադրբեջանի հետ: Այլապես թուրքերը վստահ չէին լինի այդ հարցում և չէին սկսի այլ երկրների հետ բանակցությունները:

Այդ դեպքում, ո՞ւմ են պետք երեկվա ասուլիսում Նիկոլի կոկորդիլոսի արցունքները: Ո՞ւմ են պետք պատերազմով սեփական ժողովրդին վախեցնելու հերթական շանտաժները:

Թուրք-ադրբեջանական տանդեմն ու մեր կապիտուլյանտը վաղուց արդեն վճռել են Հայաստանի ճակատագիրը: Իսկ Նիկոլին պահում են, որպեսզի իրականացնի Հայաստանի ազգային շահերի դեմ պլանավորված այդ ծրագիրը, ներսում ճնշի ընդդիմության դիմադրություններն ու ապահովի հայ ժողովրդին մանր-մունր հարցերով շեղելու գործը:
2018 թ․-ից խաբված հայ ժողովուրդն էլ սպասում է, թե կարող է մի «լավ բան» լինի: Ոչ մի լավ բան Նիկոլի վարչապետությամբ չի´ լինելու:

Ընդդիմությանը լսել և աջակցել է պետք: Սա է այսօր միակ ճշմարիտ ուղին: Մնացածը` ժամանակը ցույց կտա, որ պետությունը պահում են, որպեսզի պետությունն էլ քեզ պահի: Այլապես` դատապարտված ես կատարել օտարի կամքն ու պահանջները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930