Տավուշի մարզի Արծվաբերդ բնակավայրում ավարտվել են 13-րդ փողոցի ճանապարհի վերանորոգման և սալիկապատման աշխատանքները։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Բերդի համայնքապետարանից։ Աշխատանքներն իրականացվել են կառավարության սուբվենցիոն ծրագրով` Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:
Համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ նույն ծրագրի շրջանակում Բերդ քաղաքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները ևս ավարտական փուլում են։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 394. 357. 862 ՀՀ դրամ է, որից կառավարության ներդրումը կազմում է 276, 050, 503 ՀՀ դրամ (70%), Բերդի համայնքապետարանի ներդրումը՝ 118. 307. 359 ՀՀ դրամ (30%): Բերդ քաղաքի Հ. Ադամյան փողոց ճանապարհը վերանորոգվում է ամբողջությամբ: Գարեգին Նժդեհ փողոցում վերանորոգվում է 760 մ երկարությամբ, Ն. Ստեփանյան փողոցում՝ 250 մ երկարությամբ ճանապարհահատված, Զորավար Անդրանիկ փողոցի՝ Զորավար Անդրանիկ-Մ. Խորենացի խաչմերուկից մինչև Զորավար Անդրանիկ-Մ. Մաշտոց խաչմերուկն ընկած հատվածը, Զորավար Անդրանիկ-Մ.Խորենացի խաչմերուկը, Խորենացի 27 բ բազմաբնակարան շենքի բակային տարածքը:
Բերդ քաղաքում կառուցվել է միջինը 1.5 մ բարձրությամբ, 0.5 մ լայնությամբ, 80 մ երկարությամբ հենապատ: Վերանորոգվող բոլոր ճանապարհներին կից կառուցվում են ջրահեռացման համակարգեր: Կիրականացվեն նաև Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 450 մ երկարությամբ ջրահեռացման համակարգի հիմնովին վերանորոգման աշխատանքներ:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Բերդի համայնքապետարանի