Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութը 5 տարվա վաղեմության է․ պարզաբանում

Հունիս 28,2022 19:43

Հարգելի քաղաքացիներ, արդեն մի քանի օր է՝ համացանցում կրկին տարածվում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ 5 տարվա վաղեմության տեսանյութ։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ տեսանյութի հանգամանքները պարզելու համար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականին դիմել էր ՀՀ ոստիկանություն։

ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ վերոհիշյալ տեսանյութի բեզոարյան այծի որսը կազմակերպվել է 2017 թ. ապրիլ ամսին «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի կողմից, որը հանդիսանում է որսորդական տնտեսություն և իր գործունեությունը ծավալում էր ՀՀ կենդանական աշխարհի մասին օրենքի 27.2-րդ հոդվածի համաձայն, նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, որի լուծման ուղղությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930