Հուլիսի 27-ին, ՀՀ վարչապետի աթոռը զավթած անձը, հայտարարել է, որ գերիների 90% գերեվարվել են, այն պահից, երբ ՌԴ խաղաղապահներն արդեն Արցախում իրականացրել են իրենց առաքելությունը և իրենք են կրում ամբողջ պատասխանատվությունը։
Հայտարարությունից ժամեր անց, արդեն իշխանական արբանյակները օգտագործելով գերիների հարազատների հուզական վիճակը, Գյումրիում սկսել են ընդդեմ ՌԴ բողոքի ակցիաներ…
Փաշինյանի կողմից կատարված այս հայտարարության և ակցիաների կազմակերպումը միտված են
ա. Խուսափել գերեվարված անձանց ճակատագրով զբաղվելու պատասխանատվությունից
բ. Հերթական անգամ ՀՀ և Գյումրի քաղաքում ստեղծել հակառուսական տրամադրություններ
Կարդացեք նաև
գ. Ներքին և արտաքին լսարանների համար պատրանք ստեղծել, որ իր խոսքը դեռևս կարող է արժեք ունենալ հասարակական որոշակի շերտերի մոտ
Ուստի դատապարտում ենք գործող իշխանությունների նմանատիպ անպատասխանատու և պետական շահերին վնասող գործելաոճը, կրկին անգամ փաստելով, որ այս իշխանության օր ավել մնալը միմիայն վնաս է հասցնում ՀՀ-ին և ԱՀ-ին:
Կոչ ենք անում ՀՀ և Գյումրի քաղաքի բնակչությանը ոչ մի կերպ չհետևել կապիտուլյացիա ստորագրած, ազգակործան իշխանության հայտարարություններին ու սադրանքներին, շարժվել բացառապես հայ ժողովրդի շահերով, առաջին հերթին օր առաջ ազատվել պատուհաս իշխանություններից։
«Ես համաձայն չեմ» շարժման համակարգող խորհուրդ