Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչում կրքերը բորբոքվեցին․ զոհված զինծառայողների հարազատները վիրավորեցին դատախազին

Հունիս 28,2022 16:29

Այսօր վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունը պետք է լիներ։ Բողոքաբերները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Կողմերին լսելուց հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ։ Դրանից անմիջապես հետո զոհված զինծառայողների հարազատներից մի քանիսը բորբոքվեցին։

Հարազատներից մեկը դատախազներից մեկին փորձում էր հարց տալ՝ ինչո՞ւ Փաշինյանը չի հարցաքննվել։

«Թուրքից ծնված են սրանք, արա, թուրք ա, չե՞ս տենում։ Փաշինյանի մաշնի տակի փոշի»,-մեկ այլ հարազատ էլ այսպես դիմեց դատախազին, որն էլ հակադարձեց՝ փոշին էլ ես դու, թուրքն էլ։ Սա էլ ավելի բորբոքեց այս տղամարդու նյարդերը․«Արա՛, ա՛յ թուրքի ծծի կաթ կերած ոչխար։ Արի դեմս, այ փռշտամ ՝ուշքդ էթա»։

Դահլիճում ներկա հարազատներից մեկն էլ վրդովված ասաց՝ մի օր չեն կանչել հարցաքննության։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930