Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլը հաստատեց՝ շուտով չի լինելու Արցախ, շուտով պատերազմ է լինելու»․ Նաիրա Զոհրաբյան

Հունիս 28,2022 16:21

«Նիկոլն ասաց այն, ինչ սպասվելու է ՀՀ-ին եւ Արցախին։ Այդ ինքնաասուլիսը նվիրված է նրան, որ շուտով չի լինելու Արցախ, որ շուտով պատերազմ է լինելու․ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ պատերազմ է սանձազերծելու։ Հարցերից մեկն ամենավտանգավորն էր․ ո՞րն է ծնկաչոք խաղաղություն մուրալու այլընտրանքը։ Փաշինյանը պատասխանեց՝ այլընտրանքը պատերազմն է եւ բառացի ավելացրեց՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի ՀՀ-ի դեմ, իր վերջին քայլերով փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել՝ ՀՀ-ի դեմ պատերազմ սկսելու համար»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա  առցանց մամուլի ասուլիսին, որի հարցերը նախապես էին ուղարկվել՝ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ինչի՞ համար սա ասաց Նիկոլը։ Նա՝ Նիկոլ ընտրած զանգված, ձեզ ասում է՝ եթե մենք չընդունենք Ադրբեջանի օրակարգը, եթե Արցախի վրա ժապավեն չկապենք ու չհանձնենք Ադրբեջանին, ապա վերջինս սկսելու է պատերազմ։ Անգամ ժամկետներ ասաց՝ 1-2 ամսից օրինակ։ Փաշինյանն աշխատում է իր հիմնական կետերով։ Ուզում էր ասել՝ եթե չեք ուզում եւս հինգ հազար տղա մորթեմ, ապա պետք է համակերպվեք Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն եւ միջանցքին, որի չափերը գծում է Ադրբեջանը։ Նիկոլն ասաց, թե պատրաստ են միջանցք տրամադրել, բայց Ադրբեջանը չի ուզում ապաշրջափակել տրանսպորտային ուղիները։ Այդ դեպքում, Նիկոլ, ինչի՞ ես շտապում ապաշրջափակել բոլոր կապուղիները։ Ամենավտանգավոր դրվագն այն է, որ եթե անգամ ՀՀ-ն հիմա Ադրբեջանի հետ կնքի խաղաղության պայմանագիր եւ համակերպվի Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հետ, դա երաշխիք չէ, որ հետագայում Ադրբեջանը չի հարձակվելու ՀՀ-ի վրա»,-շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա, մյուս վտանգավոր ուղերձն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի մասին երեկ արտաբերած խոսքերով թքեց դաշնակցի երեսին, ՀՀ-ում գեներացրեց հակառուսական տրամադրություններ, ռազմագերիների եւ Արցախի հարցը գցեց Ռուսաստանի գրպանը։

Ինչ վերաբերում է Բերձորն Ադրբեջանի վերահսկողությանը թողնելուն, Նաիրա Զոհրաբյանը նշեց․ «Ինքը ստում է, թե Բերձորում բնակչություն չկա։ Բերձորում 250 մարդ կա, Աղավնոյում՝ 197: Մինչդեռ նա լկտիաբար ասում է, թե բնակչության հարց չկա։ Երկու ամիս անց Ադրբեջանը, երբ փակած կլինի միջազգային հանրության աչքը, կփակի այդ նոր ճանապարհը։ Նիկոլը չերաշխավորեց, որ Ադրբեջանն անցակետ չի դնի այդտեղ, հարցը գցեց ՌԴ-ի գրպանը»։

Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը երեկ նաեւ լկտիաբար ստել է՝ ասելով, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն է ՀՀ-ից պահանջել իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ-ի նշաձողը․ «Իգոր Պոպովի, ՌԴ նախագահի, Մակրոնի հայտարարությունները հիշեք։ ԵԱՀԿ համանախագահության հայտարարություններով նրանք փաստում են, որ պատերազմով Արցախի խնդիրը չի փակվում, որ կարգավորումը մնում է երեք հիմնարար սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք։ Հետեւաբար, համանախագահող երկրները չէին կարող պահանջել նշաձող իջեցնել։ Իր ասուլիսի կեսը նվիրված էր Սերժ Սարգսյանին եւ պնդմանը, թե Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու հնարավորություններ չկային։ Մինչդեռ նախկինների ժամանակ բանակցվել է կոնկրետ միջանկյալ կարգավիճակ, որից հետո պետք է լիներ միջազգայնորեն ընդունված հանրաքվե, մինչդեռ Նիկոլը մեղադրեց Ռոբերտին, Լեւոնին, Սերժին, պնդեց, թե կարգավիճակը նշանակել է կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում։ Իլհամ Ալիեւ, առաջարկում եմ պաշտոնանկ անես քո ԱԳ նախարարին, որովհետեւ նա չի կարողանում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հակահայ բանաձեւերը մեկնաբանել այնպես, ինչպես դա արեց երեկ Նիկոլը։ Նիկոլին կարող ես նշանակել քո ԱԳ նախարար… 3,5 ժամ ասուլիս էր տալիս։ Պարբերաբար ուզում էի հարցնել՝ Իլհամ, դո՞ւ ես։ Այնպես ներկայացվեց եւ պաշտպանվեց Ադրբեջանի շահը, որ մտածեցի՝ մի օր Մայր Հայաստանի արձանը կհանեն, տեղն Աթաթուրքի արձանը կդնեն։ Ադրբեջանական մամուլը երեկ այնպիսի հրճվանքի մեջ էր, որ կարծես Հեյդար Ալիեւն էր գերեզմանից վեր կացել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930