ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 30 տարեկան պետություն է։ Այդ 30 տարիներից շուրջ 20 տարին ՀՀ արտգործնախարար են եղել երկու անձ, որոնք արդեն երկար ժամանակ է, ինչ մշտապես չեն բնակվում Հայաստանում։
Ինչո՞ւ եմ այս հարցին անդրադառնում, որովհետև ուզում եմ բացառենք Հայաստանը որպես խոպան կամ ապագայում բնակվելու վայր չհամարող անձանց լինելը այնպիսի վճռորոշ պաշտոններում, ինչպիսին որևէ բնագավառի նախարարն է:
Առավել ևս խոսքը վերաբերում է երբեմնի արտաքին գործերի նախարարներին, որոնց բանակցած փաստաթղթերը իրողություն են դառնում այսօր, որում ապրում ենք մենք բոլորս, իսկ իրենք՝ ոչ: