Երևանի քաղաքապետի կողմից ստացված գրության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում կապիտալ շինարարությամբ զբաղվող «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ում, որի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։
Պարզվել է, որ Ընկերությունը գործունեությունն իրականացնում է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների՝ շահագործելով բետոնհանգույց։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ի կողմից առանց համապատասխան թույլտվության բետոնհանգույցի շահագործումը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին