Հունիսի 28-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկության արդյունքները:
Լիպարիտ Մելիքջանյանը, Գեւորգ Գյոզալյանը եւ Արթուր Դավթյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ:
Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68, Գեւորգ Գյոզալյանի թեկնածությանը` 67, Արթուր Դավթյանի թեկնածությանը` 67 պատգամավոր:
Կարդացեք նաև
Խորհրդարանն ավարտել է նստաշրջանի աշխատանքը:
ԱԺ