Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի հատ խմբակցությունով կքննարկենք, մի հատ վարչությունով». Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը` մանդատներից զրկելու մասին

Հունիս 28,2022 14:09

«Ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը մի հատ խմբակցությունով կքննարկենք, մի հատ վարչությունով` արդյոք արժի, թե չարժի, որովհետեւ օրենքը դրա հնարավորությունը տալիս է: Կա կարծիք, որ այսպես թե այնպես` ընդդիմությունն իրեն մանդատներից զրկել է մեծ հաշվով, ես անկեղծ ասած` չեմ պատկերացնում, մեր գործընկերները էդքան բարձր նշաձող դնելուց հետո եւ էդ նշաձողի տակ մնալուց հետո ո՞նց են վերադառնալու այս դահլիճ:

Կա նաեւ երկրորդ կարծիքը` այն, ինչ մահացած է, էլ չես կարող զրկել մանդատից եւ «սպանել»: Եվ կարծիք կա, որ պետք է մինչեւ վերջ մաշեցնել այն ամենը, ինչ իրենք արեցին իրենց ներսում…Մի խոսքով, կքննարկենք, կհասկանանք»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Առնվազն 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից շատ են, 11 էր, բայց պարոն Վանեցյանը արագ հրաժարվեց, որպեսզի պրոցեսը չսկսվի: Գուցե որոշ մարդկանց դեպքում հարցը քննարկենք քաղաքական առումով, որ իրենց մասով չլինի սահմանափակում: Ինչ վերաբերվում է մնացածին, մարդիկ պետք է սովորեն պատասխանատվություն կրել» -հավելեց նա: Ասաց, որ չի բացառվում, որ ոմանք կզրկվեն նաեւ պաշտոններից:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հետեւանքներին եւ հնարավոր արձագանքներին, այս մասին էլ Ալեն Սիմոնյանը նշեց. «Իրենք չե՞ն վստահում իրենց ցուցակով, ասենք` 34, 35 համարներին, ցուցակով իրենց պատգամավորներն են գալու խորհրդարան, հո այդ մանդատները չե՞նք վերցնում ու տալիս Քաղաքացական պայմանագրին: Մենք կարող ենք արձանագրել, որ ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով եւ արդեն դա անում է բացահայտ: Իրենք ամեն ինչ թողած` զբաղվում են նրանով, որ մեկնաբանում ու բացատրում են, թե ինչի իրենց չի կարելի մանդատից զրկել…Առաջին օրվանից այս ամենը եղել է պաշտոնակռիվ նույն Դաշնակցության եւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար…Սա պաշտոնակռիվ է, մանդատ ունենալու կռիվ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930