Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքի նոր երթուղու գործարկումը պետք է համընթաց լինի նոյեմբերի 9-ի հայտարարագրի այլ կետերի հետ. հայտարարություն

Հունիս 28,2022 14:05

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործկոմի հայտարարությունը Աղավնո եւ Բերձոր բնակավայրերի հանդեպ Ադրբեջանի ապօրինի նկրտումների վերաբերյալ

Վերջին շրջանում ակտիվացել են ադրբեջանական կողմից հնչող պահանջները` Լաչինի նոր միջանցք կառուցելու կապակցությամբ Աղավնո եւ Բերձոր բնակավայրերի բնակչությանը տեղահանելու վերաբերյալ: Այդ պահանջներին հավանություն է տալիս Հայաստանում իշխանությունը զավթած կապիտուլյանտների վարչախումբը: Ադրբեջանը իր պահանջները հիմնավորելու համար հղում է կատարում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, որտեղ ասված է 3 տարվա ընթացքում Լաչինի միջանցքի նոր երթուղի որոշելու մասին: Սակայն նշենք, որ վերոհիշյալ կետում ոչ մի խոսք չկա բնակավայրերից բնակչության տարհանման մասին: Այսպիսով, վերոհիշյալ բնակավայրերից բնակիչների տարհանման մասին պահանջները ապօրինի են, հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, խախտում են այդ հայտարարության մեջ նշված ժամկետները, խախտում են Աղավնոյի եւ Բերձորի բնակիչների մարդու հիմնարար իրավունքները եւ նպատակ ունեն հայաթափելու Լաչինի միջանցքը:

Ստեղծված իրավիճակում, եթե անգամ ճանապարհային միջանցքը տեղափոխվի նոր երթուղի, մենք անհրաժեշտ ենք համարում պաշտպանել վերոհիշյալ բնակավայրերի բնակիչների իրավունքները եւ դիմում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինին ներկայիս Լաչինի միջանցքը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու դեպքում պահպանել ՌԴ խաղաղապահ ուժերի հենակետերը Բերձոր եւ Աղավնո բնակավայրերում եւ այդ ուժերի միջոցով ապահովել հիշյալ բնակավայրերի բնակիչների համար ցամաքային անվտանգ ցամաքային կապ Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների հետ :

Միաժամանակ անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը, շեշտում ենք, որ դրա դրույթների մի մասը մասնավորապես փախստականներին ու գերիներին վերաբերող հոդվածները (7, 8) Ադրբեջանի կողմից չեն կատարվել: Մինչ օրս Հադրութի եւ Շուշիի շրջանների բնիկ բնակչությունը չի վերադարձվել իր բնակավայրերը: Չեն մշակվել վերադարձող փախստականների անվտանգության երաշխիքներ ապահովող մեխանիզմերը:

Այս պայմաններում Ադրբեջանը փորձում է միակողմանի մեկնաբանել եւ իրեն ձեռնտու լուծումներ տալ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, կիրառելով սպառնալիքների ու ճնշումների գործելաոճ: Գտնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեկ միասնական փաստաթուղթ է եւ այն պետք է ապահովի նշված բոլոր դրույթների համալիր առաջխաղացումը եւ իրականացումը: Հետեւապես Լաչինի միջանցքի նոր երթուղու գործարկումը պետք է համընթաց լինի նոյեմբերի 9-ի հայտարարագրի այլ կետերի հետ:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930