Երևան քաղաքում՝
Հունիսի 28-ի ցերեկը 29-30-ին, հուլիսի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 02-03-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ին, հուլիսի 01-03-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքանով կնվազի:
Երևան քաղաքի հունիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 35.9°C (1980թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 9.4°C (1994թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 22.8°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ