Հունիսի 27-ին դեսպան Թրեյսին հանդիպեց «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ պ-ն Սաշիկ Սուլթանյանին։
Նրանք անդրադարձան Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործին և քննարկեցին ազատ արտահայտվելու իրավունքի կարևորությունը, հատկապես՝ էթնիկ փոքրամասնությունների և այլ խոցելի խմբերի համար։
Դեսպան Լին Թրեյսին նշեց, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա կառուցվում են տոկուն պետությունները և որը խիստ էական է ժողովրդավարության համար։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն