Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հարկ է, պետք է նաև ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկվեն. գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ պետությունը միշտ պետք է ակտիվ կարգավորող լինի. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 28,2022 11:13

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գյուղատնտեսությամբ զբաղվողի այս տարվա հեռանկարն ավելի ռիսկային դարձավ։ Սեզոնին թանկացած դիզելային վառելիք, պարարտանյութեր ու թունանյութեր, ոռոգման ջրի խափանումներով մատակարարում եւն։ Եվ հիմա, երբ գյուղգործունեություն ծավալողը սպասում է մթերքի իրացմանը, արտահանողներն են խնդրի առաջ կանգնել՝ դոլարի արժեզրկում, վառելիքի ծախսի ավելացում եւ փակ Վերին Լարս։ Եթե խնդիրը շատ արագ չկարգավորվի, արտահանողները մեծ կորուստներ կկրեն՝ իբրեւ հետեւանք կորուստներ բերելով նաեւ գյուղտնտեսություններին, որոնք էլ իրենց հերթին վարկերի մարման խնդիրներ կունենան եւն։

Մեր այգեգործները միշտ բողոքում են, որ իրենց աշխատանքը արտահանողներին «կոպեկներով» են տալիս։ Ծանոթներիցս մեկը, որ ծիրանի 4 այգի ունի (միասին՝ 3.6 հա), պատմում է, որ «Երեւանի վերավաճառողներն ավելի թանկ են վերցնում, բայց ծավալ չեն տանում»։ Հիմա, որ Լարսը փակ է, էն «կոպեկներն էլ են երազելու»։ Ստիպված էժան տվել են վերավաճառողներին։

Նախ՝ ներքին սպառումն անսահմանափակ չէ, եւ ապրանքը փչանալ կարող է՝ գյուղտնտեսությունների համար բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ։ Հետո՝ Լարսի խնդիրը եթե նույնիսկ հիմա արագ կարգավորվի, մեկ ամիս հետո նորից կարող է ծագել՝ իր հետ բերելով արտահանվելիք այլ ապրանքների հետ կապված խնդիրներ։ Վերամշակող ձեռնարկությունները խնդիրը կարող են մասնակի լուծել։ Բայց միայն՝ մասնակի։ Որովհետեւ անկախ այն հանգամանքից, թե ինչքանով ձեռնտու գնով են գյուղացուց պտուղ-բանջարեղեն վերցնում, դրանից նրանց վերջնական արտադրանքի գինը չի փոխվում։ Իսկ եթե ավելի ստույգ՝ տարեցտարի ավելի է թանկանում՝ միշտ պատրաստի պատճառաբանություններով՝ հարկերով, փաթեթավորմամբ, տարրաների ձեռքբերման գներով պայմանավորված։ Մինչդեռ գյուղացու վիճակն անփոփոխ է մնում՝ էժան իրացված ապրանքով։

Սրանք խնդիրներ են, որոնց բախվում ենք ամեն տարի։ Մինչդեռ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ պետությունը միշտ պետք է գործուն դեր ունենա ու ակտիվ կարգավորող լինի։ Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի, եթե հարկ է, ապա նաեւ՝ ոչ ստանդարտ քայլեր։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930