Այսօր վաղ առավոտից Խծաբերդում գերեվարվածների հարազատները բողոքի ցույց են անում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց։ «Վերադարձրեք տղաներին», «Ո՞ւր էիք ռուս խաղաղապահներ» վերտառությամբ ցուցապաստառներով նրանք ռուսական կողմից են պահանջում վերադարձնել գերիներին։ Ըստ նրանց, տղաները գերեվարվել են ռուս խաղաղապահների քթի տակից, հետևաբար և ռուսական կողմն է պարտավոր անհապաղ ազատ արձակել տալ գերիներին։
Ռուսաստանի Դաշնության հյուպատոսը Երևանում է, նրանց լսեց աշխատակիցներից մեկը։ Հարազատները, ներկայացնելով իրենց պահանջը, հայտարարեցին որ չեն գնա, մինչև չհանդիպեն հյուպատոսին։
Տեսանյութերը քիչ անց։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ