ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը չի ուզում գնահատական տալ Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան աղմկահարույց ձայնագրությանը․ «Դա իմ գործը չէ, իրավապահները քննում են, կավարտեն, կպարզեն՝ հանցակազմ կա՞, թե՞ ոչ»։ Անգամ չի ցանկանում մեկնաբանել՝ ինքն ինչ է հասկանում «վզիս դրած է» արտահայտության տակ։ Հիշեցնենք․ Ջհանգիրյանը պարզաբանել էր, թե ինչ նկատի ունի՝ ասելով, որ իր վզին դրված է․ «Երբ որ ես ասում եմ՝ «իմ վզին դրած է», ես նկատի ունեմ, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ճիտին պարտքն է, եւ ոչ թե ինչ-որ մեկն ինձ պարտադրել է»։ Փոխարենը սիրահոժար պատասխանեց ընդդիմության մասին եւ այլ հարցերի։
– Ընդդիմությունը թեպետ բացեց Ֆրանսիայի հրապարակը` հանելով վրանները, բայց շարունակում է փողոցային պայքարը։
– Ընդդիմությանն ի՞նչ ասեմ, այնտեղ ընդդիմություն կա՞, որ բան ասեմ։ Իրենք նման են ասֆալտի վրա աճած խոտին, հենց արեւը մի քիչ տաքանա, կչորանան-կգնան։ Սիրելիներս, ե՞րբ պիտի հասկանաք, որ այսօր մեր երկրում ընդդիմություն չունենք։ Ընդդիմությունն այն ուժն է, որը փորձում է հակադրվել իշխանությանը եւ իր ավելի լավ որակները բերել, իսկ մենք իրենցից ոչ մի լավ բան չտեսանք։
– Ընդդիմադիրներն ասում են՝ չլիներ մեր փողոցային պայքարը, Փաշինյանը վաղուց էր ստորագրել հակապետական փաստաթղթեր։
Կարդացեք նաև
– Ի՜նչ եք ասում, դե, գնանք կախվենք, էլի․․․ Ավելին ասեմ՝ որպես պատմաբան։ Առաջիկա մի քանի տարվա ընթացքում, երբ մենք կկարողանանք լուծել բոլոր այն հարցերը, որոնք տասնամյակներ շարունակ չեն լուծվել, Դաշնակցությունը կվերանա։ Այդ կուսակցությունը գոյատեւում է միայն դրա հաշվին։ Բավական կլինի, որ հայ ժողովուրդը լուծի պատմականորեն անլուծելի թվացող հարցերը, ՀՅԴ-ն կչորանա։
– Նկատի ունեք՝ Ցեղասպանության պահանջից, Հայ դատից հրաժարո՞ւմ։
– Հայ դատից չես հրաժարվում, բայց այն վերջնական լուծում պետք է ստանա։ Այս իշխանությունն անցյալից եկած բոլոր հարցերը լուծելու է, դուք կտեսնեք` եւս 10-15 տարի, եւ կտեսնեք։ Այդ լուծումը հենց ՀՅԴ-ի՛ն ձեռք չի տալիս:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: