Վանում ապօրինի կերպով գանձ որոնող անձինք պատահաբար 2700-ամյա ուրարտական տաճար են գտել։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Independent»-ի թուրքերեն ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ Վանի կենտրոնից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքում մի խումբ գանձագողեր 5 մ խորությամբ փոս փորելուց հետո հայտնաբերել են որմնանկարներ ունեցող մի կառույց։
Թուրք ուրարտագետ, դոկտոր Էրքան Քոնյարը «Independent Türkçe»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հիմնվելով կառույցը ներկայացնող տեսագրության տվյալների վրա՝ կարելի է ենթադրել, թե խոսքը գնում է մ․թ․ա․ 7-րդ դարին պատկանող մի ուրարտական տաճարի մասին, և քանի որ տվյալ շրջանի մոտակայքում գտնվում է նաև ուրարտական արքա Ռուսա Երկրորդի ամրոցներից մեկը, ապա ամենայն հավանականությամբ նորագյուտ տաճարը կարող է կապ ունենալ արքայի հետ։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: