ԲԴԽ-ից երեկ չէին ասում, թե որ հիվանդանոցում է Ջհանգիրյանը, ինչ առողջական խնդիր ունի, ինչն են վիրահատել, ասում էին՝ բժշկական գաղտնիք է։ Սակայն, պարզեցինք, որ Գագիկ Ջհանգիրյանի մոտ ողնաշարի ճողվածք՝ «գրիժա» կա, նոր բան չէ, եւ նրա վիրահատությունը վաղուցվանից էր ծրագրված: Նրան վիրահատել են «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Ավելին, նրան հիվանդանոցում տեսել են ՀԱԿ անդամ, Ջհանգիրյանի երբեմնի թիմակից ու մտերիմ Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի հետ, եւ մարդկանց թվացել է, թե Հակոբյանն է ուղեկցում Ջհանգիրյանին։
Զանգահարեցինք Հակոբ Հակոբյանին՝ հասկանալու, թե ինչպես է անցել վիրահատությունը, ինչ կարող է ասել Գագիկ Ջհանգիրյանի առողջական վիճակի մասին եւ ինչու է հենց ինքն ուղեկցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին։ Բայց պարզվեց՝ չի ուղեկցել, այլ իր առողջական խնդիրներով դիմել է «Արմենիա» ԲԿ, եւ այնպես է ստացվել, որ Ջհանգիրյանի հետ միաժամանակ է հետազոտություն անցել, հիմա էլ կողք-կողքի պալատներում պառկած են։
Հարցին Լեդի Հակոբն արձագանքեց. «Հիվանդանոցում եմ, մեջքս բռնվել ա՝ պառկած եմ»։
– Դու՞ք էլ եք պառկած, մեզ էլ թվացել էր՝ Գագիկ Ջհանգիրյանին եք ուղեկցել։
Կարդացեք նաև
– Չէ, ես էլ կողքի պալատն եմ պառկած։
– Իսկ Ձե՞զ ինչ է եղել։
– Իմը իմ ասկոլկեքն են իրար եկել, իսկ իրենից տեղյակ չեմ։
– Իսկ Գագիկ Ջհանգիրյանից տեղեկություն ունե՞ք, վիրահատե՞լ են արդեն, ինչպե՞ս է նրա վիճակը։
– Նոր տղերքն ասացին՝ հենց նոր են բերել պալատ, յոթ ժամ է տեւել օպերացիան, ինչ ա եղել, տենց լսել եմ, հաստատ չգիտեմ։
– Իսկ Ձե՞զ մոտ ինչ վիճակ է։
– Իմ մոտ թեթեւ ուսերիս կողմը, մեկ էլ երիկամիս մոտ ասկոլկեք կային, դա են արել։
Վահե Մակարյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում