Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիկացիայի խնդիր կա

Հունիս 28,2022 10:00

Գլխավոր խնդիրը, որն այսօր կանգնած է մարդկության առաջ, շփումն է, կոմունիկացիան: Դա, թերեւս, կարող է տարօրինակ թվալ այն պայմաններում, երբ մենք այսօր մեկ վայրկյանում հնարավորություն ունենք մեր խոսքը հասցնելու աշխարհի ցանկացած ծայրում գտնվող եւ համացանց ունեցող միլիարդավոր մարդկանց: Բայց ամբողջ խնդիրը հենց այն է, որ այսպիսով մենք ոչ թե միավորվում ենք, այլ, ճիշտ հակառակը, մասնատվում ենք, մտնում ենք մեր տեղեկատվական պատյանների մեջ: Հատկապես դժվար է կոմունիկացիա հաստատել իշխանության եւ հասարակության միջեւ, եւ այստեղ խնդիր ունեին եւ ունեն Հայաստանի բոլոր իշխանությունները:

Վարչապետի՝ ոչ թե դասական, այլ «ֆեյսբուքյան» ասուլիս անցկացնելու համառ ձգտումը, ի հեճուկս մի քանի տասնյակ լրատվամիջոցների առաջարկի, դրա թեեւ մանր, բայց հատկանշական դրսեւորումն է: Ինչպես եմ ես պատկերացնում այս հարցի լուծումը: Նախ՝ կարծում եմ, երկրի առաջին դեմքը պետք է ունենա մամուլի քարտուղար: Դա անհրաժեշտ է հենց այդ կոմունիկացիան հաստատելու համար: Փաշինյանը, բնականաբար, հնարավորություն չունի անմիջապես շփվելու լրագրողների եւ խմբագիրների հետ: Դրա համար գոյություն ունի «կոնտակտային անձ», որը, մասնավորապես, այս դեպքերում հավաքում է լրատվամիջոցների ղեկավարներին՝ նրանց, ում առաջատար եւ ազդեցիկ է համարում, եւ այսպիսի հարց է դնում՝ «մենք պատրաստվում ենք մամուլի ասուլիս անցկացնել, ի՞նչ առաջարկներ ունեք դրա ձեւաչափի մասին»: Հասկանում եմ, որ խնդիր կա. լրատվամիջոցները (կամ այն կայքերը, որոնք իրենց լրատվամիջոց են համարում) շատ են: Բայց հնարավոր է ձեւական չափանիշներ մշակել, թե ում պետք է կանչել, ում՝ ոչ: Եվ եթե պարզ դառնա, որ, ասենք, «Առավոտն» այդ չափանիշներին, այդ նշաձողին չի հասնում, դա գոնե ինձ համար պարզ եւ ընդունելի կլինի: «Դասական» ասուլիսի պարագայում լրատվամիջոցին՝ քաղաքական պատճառներով չթողնել մասնակցել, ինչպես որ վերջին անգամ վարվել էր Քոչարյանի թիմը, միանշանակ մերժելի է:

Հարցերը նախօրոք ուղարկելու եւ ընտրելու պրակտիկան ինձ նախահեղափոխական շրջանն է հիշեցնում: «Ֆեյսբուքյան» ասուլիսի դեպքում, երբ պարզ չէ, թե ում կողմից է կատարվում հարցերի ընտրությունը՝ անձամբ վարչապետի՞, նույն սենյակում նստած աղջկա՞, թե՞ այլ պաշտոնյայի կողմից, երբ պարզ չէ, թե ինչ չափանիշներով են ընտրվում հարցերը, այս պարագայում հարցեր ուղարկելը առանձնապես իմաստալից չեմ համարում: Մանավանդ՝ երբ նախորդ անգամ ուղարկածդ հարցերը չեն հնչեցվել:

Ինչու եմ ես կարծում, որ այստեղ կոմունիկացիայի խնդիր կա: Որովհետեւ կարող է տպավորություն ստեղծվել, որ եթե մի քանի տասնյակ «ֆեյք» կամ «ոչ ֆեյք» օգտատերեր գրեն «duq ov daraq ay caxvacner vor mer varchapetin harcer chtaq» եւ մի քանի պատգամավոր գրի, թե հարցեր չուղարկող բոլոր լրատվամիջոցները պաշտպանում են «ռեւանշիստ նախկինների» շահերը, այդպիսով կոմունիկացիան կայացել է, հակառակորդներին «հուժկու հակահարված» է տրվել, «ժողովուրդը մեր կողմից» է եւ այլն: Բայց անհրաժեշտ է կարողանալ շփվել ամբողջ հասարակության հետ, նույնիսկ՝ նրանց, ովքեր ձեզ հետ ինչ-որ հարցերում համաձայն չեն: Իհարկե, քարոզչական կլիշեներով պաշտպանվելն ավելի հեշտ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Ես կը հիանամ ձեր լաւատեսութեան կամ համբերութեան՝ փորձուած ստախօսին հետ կոմունիկացիայի մէջ մտնել ուզելու.

    Ձեր դեկտեմբերի չհնչեցուած հարցը, ի միջի այլոց, շատ լաւն է։

  2. Ruben says:

    ՀՀ-ում կոմունիկացիայի խնդիր չկա, որովհետեւ իշխանություններն ու ժողովուրդը (հասարակությունը) նույն մակարդակի վրա են:
    Դժվար է կոմունիկացիա հաստատել՝ խելացու և հիմարի, հայրենասերի և դավաճանի, խիզախի և վախկոտի միջև:
    1991 թ-ին «Էշն ինչ գիտի նուշն ինչ է» փոխարինվեց «Պոլի փէդ ըլնի՝ մէնակ շեֆի (Լևոն Տեր Պետրոսյանի) ՀՀշներից ըլնի»:
    Հետո ժամանակներ եկան երբ «Կաղնած եզնը (Ռոբերտ Կոչարյանը) կթրքի նստան եզան (ԼՏՊ-ի) գլխին։ (Արցախ)»:
    Եվ այստեղ սեպտիկի երես ելավ «հարսի հետնամասով փեսուն լավություն անող» Սերժ Սարկիսյանը, որի «Ձենը որ ձվով լիներ, հավի հետույքը բլբուլի ձեն կհաներ»:
    Եվ ահա հասանք քարվանսարա: Գեղացի Վանո Սիրադեղյանի թրի տակով անցած, Քորդավորների համայնքի ղեկավար Աշոտ Բլեյանի մանկապարտեզում շիլան քյաբաբից տարբերելու հմտություն ձեռք բերած, Աշոտ Մանուչարյանից կոկորդ պատռել սովորած, գաղթական չեկիստի, գավառական բոլշևիկի կողմից Վաղարշապատ բերած ԼՏՊ-ի աչքի երկնագույն միակ լույս դառած Նիկոլայ Վլադիմիրովիչը ասում են թե Վլադիմիր Վլադիմիրովիչի գաղտնի որդին է, իսկ Նիկոլ Վավայէվիչը Էլչիբեյի հարազատ:
    Հողն է ափսոս, որը գրավել են Հայկական լեռնաշխարհի միապաղաղ ու անգրագետ զանգվածի թուրք-թաթար «յան»-երը:

  3. Լավատես says:

    Ինչքան շուտ հասկանանք, որ երկրների ղեկավարներին նշանակում են մեր’ ժողովրդի ձեռքերով, բայց նշանակում են վերպետական ուժերը, իսկ լինում են բացառություններ, երբ ժողովրդի կողմից ընտրված ղեկավարները կարծում են, թե իրենք լեգիտիմ են ընտրված, ուրեմն կարող են ժողովրդի շահերին ծառայել, այդ ժամանակ վերպետական ուժերը նման ‘թոկից փախած’ պետական գործիչների հարցերը լուծում են’ լինկոլն, քենեդի, ռուզվելտ, նման տարբերակով էլի մի հինգ հոգի: Այսպիսով, բոլոր անխտիր պետությունների ղեկավարները ուղղակի ենթակա են այդ վերպետական կառույցներին, պարզապես, քաղաքակիրթ երկրներում այդ ղեկավարներն ընտրվում են ժողովրդի կողմից քաղաքակիրթ արդար ընտրություններում, իսկ հետամնաց երկրներում’ ընտրակաշառքների ու խարդախությունների միջոով, բայց բոլոր դեպքերում, արդյունքում ունենում ենք վերպետական կառույցների նշանակածներին, հակառակ դեպքում դրանք ասում են ‘բռակ ենք տվել’ ու շուտափույթ փոխարինում նորով’ ավելի պլեբսաբըդլա տեսակով: Այսպիսով, բոլոր պետությունների ղեկավարները պատկանում են պլեբսաբըդլա տեսակին, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից, բայց ծառայում են հակաժողովրդական վերպետական ուժերին: Երբ բոմժերը քո հողի վրա հայտարարում են’ էս սարն իմն է, էն ծառն իմն է, էս ո՞վ է եկել տիրացել թաքուն, փորձենք հասկանալ բոմժերի հաջողության պատճառը, դա նրանց վստահությունն է իրենց ճշտության մեջ եւ տեղացիների մուլտիկուլտուրալ մուլտիլիբերալ ապազգային գաղափարական անվստահ տատանումների մեջ է’ միգուցե էս ձագին տամ, աղվեսը հանգստանա, գոնե մյուսներն ապահով կլինեն, միամիտ կկու, դեբիլ կկու.. Դրա համար, երբ մեր քաղաքագետները լուրջ քննարկում են այսինչ այնինչ պետական գործչի գործողությունները, նույնն է թե քննարկեն պոլի փեդի խորամանկ կամ հիմար գործողությունները, փոխանակ փորձեն հասկանան այդ վերպետական ուժերի տրամաբանությունը, ավելի ճիշտ’ հիվանդության պատմությունը: Կարճ ասած, գլխավորը’ սուբյեկտը նա է, ով ունի իր ճիշտը’ արդարության իր ազգային թե խմբային հայեցակարգը եւ այդ գաղափարախոսության պաշտպանության եւ տարածման շուրջ համախմբվում ու դառնում խորը ազգային արմատներ ունեցող եւ միաժամանակ վերպետական շատ հզոր ինքնակազմակերպված ուժեր, որոնք իրենց կազմակերպվածության մակարդակով ոչնչով չեն զիջում այսօրվա բոմժերի հակաժողովրդական վերպետական ուժերին: Քաղաքագետ ագռավներ բոլոր երկրների, միացե՛ք եւ մեր շատ սիրելի, բայց դեբիլ կկուներին խելք սովորեցրեք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930