Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե մենք փայամաս վերցնող լինեինք, այսօր մեր դեմ ցույց անող շատ միլիոնատերեր բոմժ կլինեին»․ Փաշինյան

Հունիս 28,2022 00:05

«Իմ եղբայրը մինչեւ տնօրեն դառնալը ՀՀ-ում աշխատել է տնօրենի տեղակալ, դրանից առաջ լոգիստիկայի գծով տնօրեն ոչ հայկական ընկերությունում։ Հայաստանում հազարավոր տնօրեններ կան, ինչո՞վ է բացառիկ այդ դեպքը»,-այս մասին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ են իր թիմակիցները հարստացել, վարչապետի եղբայրը միանգամից չորս ընկերություններում դարձել է տնօրեն, չնայած վերջինս մինչև 2018-ը Հայաստանում որեւէ ընկերություն չի կառավարել, նա վարձու աշխատող է եւ առնվազն թղթերով ոչ բաժնետեր, բայց ակնհայտ է, որ ձեր կարգավիճակը ակնհայտ առավելություն կարող է տալ ձեր եղբոր ղեկավարած ընկերություններին, եւ երկու ընկերությունները, որտեղ նա տնօրեն է, նախկինում պատկանում էին Սերժ Սարգսյանի եղբորորդուն և Վանաձորի նախկին քաղաքապետին, արդյոք սա ունեցվածքի վերաբաշխման գործընթացի նման չէ։

Ըստ Փաշինյանի․«Եթե մենք փայամաս վերցնող լինեինք, այսօր մեր դեմ ցույց անող շատ միլիոնատերեր բոմժ կլինեին՝ բառի բուն իմաստով։ Մենք փայ վերցնող լինեինք մարդիկ ի՞նչ գործ ունեին քյաշ փողով միտինգ ֆինանսավորեն։ Իրենք կհաշվեին սենց՝ տեսնես կարո՞ղ ենք էսօր պանիր առնենք, թե՞ հացը ցամաք պիտի ուտենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930