Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Երբ 1998-ին ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնվեց, դա ի՞նչ էր, եթե ոչ նշաձողի իջեցում»

Հունիս 27,2022 23:50

«Մինսկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին»,-այսօր այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝  արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունի՞, Լավրովի հայտարարությամբ՝ գոյություն չունի, այդ դեպքում որտեղ է Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանալին։  Փաշինյանն ասաց՝  Մինսկի խումբն ունի 3 համանախագահ, եւ երեքն էլ հաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասով:

Հարցին՝ Արցախի հարցի նշաձողի իջեցման պահանջի մասին խոսելիս ո՞ւմ է նկատի ունեցել, Փաշինյանը պատասխանեց՝ նշաձողի իջեցման մասին միջազգային գործընկերները նոր չէ որ խոսել են, 2016 թվականին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների առաջարկները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին ոչ այլ ինչ էին, քան նշաձողն իջեցնելու կոչ․ «Ուղիղ կարող եմ պատասխանել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ երկրներն 2016 թվականին իրենց ներկայացրած 3 առաջարկներով կոչ են արել իջեցնել նշաձողը»:

Հարցին, թե այդ նշաձողը հիմա որտե՞ղ է՝ վարչապետը հիշեցրեց ԱԺ-ում իր ելույթի իմաստն այն էր, որպեսզի ի ցույց դնի, որ 1998 թվականից հետո բանակցային բոլոր փաթեթներում, ըստ էության, հայկական կողմը ԼՂ-ն ընդունել է որպես Ադրբեջանի մաս կամ չի առաջնորդվել իր իսկ առաջադրած սկզբունքով, որ ԼՂ-ն չի լինելու Ադրբեջանի կազմում․«Այդ ելույթից հետո չի հանդիպել որեւէ բովանդակային հակադարձման, որ դրանում հիշատակված փաստերը որեւէ կերպ չեն համապատասխանում իրականությանը:

Սա է իրողությունը, այլ բան է, որ նախկինում ե՛ւ մեր իշխանությունը, ե՛ւ մեզ նախորդած իշխանությունը դրա մասին չեն խոսել: Չնայած մյուս կողմից էլ անուղղակի խոսք եղել է դրա մասին: Ես այդ անուղղակի խոսքերի մասին էլ եմ խոսել: Կամ, երբ 1998 թվականին ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնվեց, դա ի՞նչ էր, եթե ոչ նշաձողի իջեցում: Երբ 1999 թվականին Հայաստանը ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովում ընդունեց Եվրոպայում անվտանգության խարտիա, որը ոչ ուղիղ, բայց անդրադառնում էր անվտանգության ապահովման սկզբունքներին, դա ի՞նչ էր, եթե ոչ նշաձողի իջեցում։ Երբ 1996 թվականին Լիսաբոնի գագաթնաժողովում, ճիշտ է, Հայաստանը վետո դրեց, բայց վետո դրեց այն ձեւակերպմանը, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Դրանից հետո այդ բովանդակությամբ  նախագահողը հայտարարություն արեց, որը արտահայտում էր միջազգային հանրության դիրքորոշումը, բա դա ի՞նչ էր»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930