Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնի նախկին քաղաքապետը հրաժարվում է վերադարձնել Իրանի քաղաքացու $ 50.000 արժողությամբ գույքը

Հունիս 27,2022 23:20

Aravot.am-ի տեղեկություններով՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը Իրանի քաղաքացի Ի.Հ Քարիմի՝ «ՍԻ ԷՆ ԹԻ ԷՔՍՊՈՐՏ» ՍՊԸ-ի տնօրենի 50.000 ԱՄՆ դոլար արժողությամբ գույքը վերցրել ու հրաժարվում է վերադարձնել: Իրանի քաղաքացին իրավապահներին հայտնել է , որ իր 50.000 ԱՄՆ դոլար արժողությամբ սպանդանոցի սարքավորումները թողել է Աբգարյանի մոտ և գնացել է Իրան, ինչպես նաև տվյալ անձնավորությանը 300.000 դրամ գումար է պարտք: Ըստ Իրանի քաղաքացու՝ վերադարձել է, որ վերցնի իր ապրանքը, սակայն Աբգարյանը հրաժարվել է վերադարձնել:

Իրավապահները պարզել են, որ նախկին քաղաքապետը իր առանձնատան տարածքում է պահել Ի.Քարիմին պատկանող հաստոցները և հրաժարվում է վերադարձնել դրանք՝ պահանջելով վճարել իր պարտքը: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

2003-2005թթ քաղաքապետ աշխատած Հրաչիկ Աբգարյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը եւ պարզաբանեց, թե ինչու չի վերադարձնում իրանցու հաստոցները.«Մենք պայմանագիր ունենք, իրենց գույքը ինձ մոտ են թողել մեկ տարի ու դրա դիմաց պետք է վճարեին: Տիրություն ենք արել, պահել ենք, հիմա մի տարի երկու ամիս անց եկել են առանց վարձը վճարելու ստանան, խայտառակություն է, դրանց ձեռքը կրակն եմ ընկել»:

Նախկին քաղաքապետի խոսքով՝ Իրանի քաղաքացու հետ այլ համագործակցություն էլ են ունեցել, ավելի վաղ իրանցին իր ֆերմայից անասուններ է գնել ու արտահանել Իրան: Մեր զրուցակիցը դժվարացավ ասել, ասաց՝ չի հիշում, թե ինչքան է կազմում պարտքը, բայց վստահեցրեց, որ ավելի է, քան 300.000 դրամը: Նա ասաց, որ պայմանագրում նշված է նաեւ, թե ինչքան պետք է վճարեին ամեն ամիս: Հրաչիկ Աբգարյանն ասաց, որ երբ վճարեն իր պարտքը, ինքն անպայման կվերադարձնի նրանց գույքը. ո՛չ խուսափում է, ո՛չ էլ հրաժարվում վերադարձնելուց: Էջմիածնի նախկին քաղաքապետն արդեն հրավիրվել է Ոստիկանություն ու բացատրություն տվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930