Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ․ «Հաստատված գերեվարված անձանց 90 եւ ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո եւ նրանց պատասխանատվության գոտում»

Հունիս 27,2022 22:55

«Խծաբերդի գերիների մեր հարգելի հարազատները ինձ հետ տասնյակ անձնական հանդիպումների ժամանակ հարցը բարձրացրել են, ասելով՝ ինչո՞ւ են զինվորները հայտնվել այնտեղ, եթե այդ տարածքները հանձնված էին։ Բազմիցս ասել եմ՝ այդ տարածքները հանձնված չեն եղել եւ այդ տարածքները պիտի դե յուրե լինեին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի եւ նրանց վերահսկողության ներքո եւ եռակողմ հայտարարության հիման վրա զինվորները մնացել են այն դիրքերում, որոնցում պիտի լինեին եւ խնդիրն այն է, որ այդ ժամանակ մի քանի անգամ նրանք քարտեզներ էին հրապարակում, մի քանի անգամ ընդգրկվեց, հետո հանվեց, հետո ընդգրկվեց ու հանվեց»,-այս մասին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։

Փաշինյանի կարծիքով՝ Ադրբեջանի՝ գերիներին չվերադարձնելու այդ քաղաքականության նպատակն է վարկաբեկել Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում գտնվող ռուս խաղաղապահների գործունեությունը։

«Այսօր հաստատված գերեվարված անձանց 90 եւ ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո եւ նրանց պատասխանատվության գոտում։ Ես կարծում եմ, որ սա սկզբունքային հարց է, մենք, ՌԴ-ն եւ ողջ միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի գերեվարված մեր եղբայրների վերադարձն ապահովենք»։

Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը փորձում է հումանիտար հարցերը քաղաքական շահարկման առարկա դարձնել, որը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930