Հռոմում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մրցագորգերը տրամադրվել են հունահռոմեական ոճայիններին: Առաջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտած հինգ ըմբիշներից 55 քաշային Հոմերոս Առաքելյանը եւ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը վաղը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար, իսկ Ալբերտ Վարդանյանը առայժմ սփոփիչ գոտեմարտի իրավունք է ստացել գերծանր՝ 130 կգ քաշային կարգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ